10:15 | 15.07.10 | Նորություններ | 3352

«Մեգա Պանտերա»-ն անցկացնում է ակցիա բջջային օպերատորների բաժանորդների համար

Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է «Հաճելի պահեր» ակցիայի մեկնարկի մասին, որը կանցկացվի հուլիսի 15-ից  մինչեւ սեպտեմբերի 15-ը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, ակցիան տարածվում է «ԱրմենՏել», «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «Orange Armenia» ընկերությունների բջջային կապի բաժանորդների վրա, ովքեր վճարումներ են կատարում MegaPay ակնթարթային վճարումների համակարգի միջոցով:

Ակցիայի շրջանակներում օրական մինչեւ 8 բաժանորդ կարող է ստանալ դրամական պարգեւ: Ակցիայի մանրամասները հասանելի են ընկերության պաշտոնական կայքում` www.mega-pay.am:

«Ակցիայի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք ակտիվացնել շփումը մեր հաճախորդների հետ եւ ավելի մեծ թվով մարդկանց ծանոթացնել MegaPay համակարգի հնարավորություններին»,- նշել է «Մեգա Պանտերա» ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:

Վճարումները կարելի է կատարել ընկերության 355 տերմինալների միջոցով, որոնք տեղաբաշխված են Երեւանում եւ հանրապետության  խոշոր քաղաքներում: Ընկերության ծառայությունների դիմաց միջնորդավճար չի գանձվում: