15:33 | 14.07.10 | Նորություններ | 2981

    Orange-ը ՀՀ շուկայում կներկայացնի BlackBerry

    Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia օպերատորը եւ Research In Motion (RIM) ընկերությունն այսօր հայտարարել են ամառվա ընթացքում հայաստանյան շուկայում BlackBerry սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:

    «Մենք ուրախ ենք մեր բաժանորդներին տրամադրել ազատության եւ արդյունավետության նոր հնարավորություններ ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում` շնորհիվ BlackBerry Solution-ի»,- նշել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

    Orange-ը մտադիր է սկզբում հայաստանյան շուկայում ներկայացնել BlackBerry Bold 9700 սմարթֆոնը:

    BlackBerry-ի ծառայությունները հասանելի կլինեն ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական բաժանորդներին: