14:34 | 14.07.10 | Նորություններ | 3671

Beeline-ը գործարկել է վճարումների ընդունման նոր համակարգ

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը գործարկել է վճարումների ընդունման նոր համակարգ, որը պարզեցրել է Beeline-ի ծառայությունների վճարման եւ հաշիվների վերալիցքավորման կարգը:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերությունում, Beeline-ի դիլերներն այժմ Երեւանում եւ մարզերում կարող են ընդունել եւ բաժանորդի հաշվին փոխանցել նրան անհրաժեշտ գումարը իրական ժամանակում: «Հաշվի վերալիցքավորում» ծառայության միջոցով վճարումների ընդունման համակարգը հասանելի է Երեւանի ավելի քան 250 եւ մարզերի 650 կետերում: Դրանք բջջային հեռախոսների վաճառքի գծով մասնագիտացված խանութներ են, սուպերմարկետները, մթերային խանութները եւ կրպակները: 

Ծառայությունը թույլ է տալիս ոչ միայն լիցքավորել կանխավճարային հեռախոսահամարի հաշվեկշիռը, այլեւ վճարել բջջային կամ ֆիքսված կապի դիմաց, ինչպես նաեւ 3G ինտերնետի կամ Hi-Line ծառայությունների համար 10-ից 500 000 դրամի սահմաններում: Փոխանցման համար միջնորդավճար չի գանձվում: