09:55 | 13.07.10 | Նորություններ | 3106
Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը ներկայացրել է 6,000 դրամ ամսավճարով “Ինտերնետ Հիմա” անսահմանափակ ինտերնետի նոր սակագնային պլան:
Այն ներառում է 1 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, իսկ վերջինիս սպառվելուց հետո` անսահմանափակ ինտերնետ 128Կբ/վրկ արագությամբ: Ինչպես եւ մյուս սակագնային պլանների համար, մեկ տարվա պայմանագիր կնքելու դեպքում “Ինտերնետ Հիմա” մոդեմը տրամադրվում է 1 դրամով:
«Այս առաջարկով Orange-ը եւս մեկ քայլ է կատարում շարժական գերարագ ինտերնետն ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: