16:06 | 14.07.10 | Նորություններ | 2865
Երեւան/Մեդիամաքս/. «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի փորձնական փուլի հիմնական ցուցանիշները ներկայացվել են այսօր ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում, խորհրդակցության ընթացքում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշվել է, որ ծրագիրն ուղղված է ՀՀ կառավարության կողմից ընդունված` IT-ոլորտի ռազմավարության իրականացմանը` նպատակ ունենալով նպաստել բնակչության համակարգչային հագեցվածության ապահովմանը եւ ինտերնետի հասանելիության աճին:
Խորհրդակցությանը ներկայացվել են 2009թ. սեպտեմբերին մեկնարկած փորձնական փուլի շրջանակներում համակարգիչների վաճառքի ծավալները: