16:53 | 21.06.10 | Նորություններ | 2667

“ԱրմենՏել”-ը գործարկել է “Beeline երկրներ” ռոումինգային ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել”-ը գործարկել է “Beeline երկրներ” ծառայությունը:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, նոր ծառայության օգտագործողները, գտնվելով Վրաստանի տարածքում “Mobitel” ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգում, հնարավորություն ունեն ստանալու եւ կատարելու զանգեր Վրաստան եւ Հայաստան միասնական գնով`69 դրամ մեկ րոպե խոսակցության համար:

“Beeline երկրներ” ծառայությունը գործում է մինչեւ 2010 թ. սեպտեմբերի 16-ը:  Նախապես ակտվացնելով ռոումինգը, հետվճարային եւ կանխավճարային համակարգի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվել դրանից: Ելքային զանգերի դեպքում միասնական տարիֆը գործում է Վրաստանի եւ Հայաստանի ֆիքսված եւ բջջային օպերատորների բոլոր հեռախոսահամարների համար:

“Beeline երկրներ” ծառայության ակտիվացումը անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունը ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ: