16:04 | 21.06.10 | Նորություններ | 2895

    Orange-ը` Երաժշտության տոնի գլխավոր գործընկերն է

    Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը իր մասնակցությունն է բերել այսօր Երեւանում ընթացող “Երաժշտության տոնին”:

    Fête de la musique-ը ֆրանսախոս աշխարհի սիրելի երաժշտական միջոցառումներից մեկն է, որի նպատակն է երաժշտությունը համերգասրահներից դուրս բերել փողոց և սկսնակ երաժիշտներին ու կատարողներին հնարավորություն տալ հանդես գալ հանրության առջև: Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանը նույնպես միանում է այս տոնին:

    Օրվա ամենամեծ համերգը, որը կմիավորի Հայաստանի մի քանի ռոք խմբերի, տեղի կունենա այսօր ժամը 20:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում: