10:04 | 30.01.10 | Նորություններ | 2949

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակում է աջակցել ռադիոսպորտին

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատուկ մասնագիտական սարքավորումներ նվիրաբերեց Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիային:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, բջջային օպերատորը ֆեդերացիային տրամադրել է կարճալիք 4 եւ գերկարճալիք 9 ռադիոկայան, ալեհավաքի չափիչ գործիք, մեծ հզորություն ստանալու ուժեղացուցիչ եւ լրացուցիչ պարագաներ:

«Հարկավոր է խրախուսել նվիրյալների ջանքերով ստեղծված սպորտաձեւը, ակնկալելով, որ Հայաստանի ռադիոսպորտի թիմը նոր հաղթանակներ կարձանագրի նաև հետագայում: Ողջունում ենք աշխարհին պատվով  ներկայանալու նրանց ձգտումը», - ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանի ռադիոսպորտի սիրահարներին աջակցել էր նաեւ 2008 թվականին` տրամադրելով 4 մլն դրամի սարքավորում: