09:42 | 29.01.10 | Նորություններ | 2910

5 հեռահաղորդակցային ընկերություններ ընդգրկվել են ՀՀ խոշորագույն հարկատուների ցուցակում

Երեւան /Մեդիամաքս/. 2 հեռահաղորդակցային ընկերություններ ընդգրկվել են 2009թ. ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակի առաջին հնգյակում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վճարած հարկերի ծավալով “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ-ն զբաղեցրել է 3-րդ տեղը: Ընկերության վճարած հարկերի ընդհանուր ծավալը 2009թ. կազմել է 15 մլրդ 916 մլն 172.7 հազ. դրամ:

4-րդ տեղում է 14 մլրդ 038 մլն 322.8 հազ. դրամի հարկեր վճարած “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ):

“Orange Armenia” ՓԲԸ-ն 2009թ. արդյունքներով զբաղեցրել է 11-րդ տեղը` վճարելով 4 մլրդ 395 մլն 312 հազ. դրամ:

Ցուցակի 118-րդ տեղում է Fibernet Communication ընկերությունը (538-րդ տեղ, 255.2 հազ. դրամ): ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակում ընդգրկվել է նաեւ iCON Communications ինտերնետ պրովայդերը (138 մլն 472 մլն 436.1 հազ. դրամ):