15:19 | 15.12.09 | Նորություններ | 3591

Beeline-ը գործարկել է նոր կորպորատիվ սակագնային պլաններ

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” գործարկել է Beeline Business-1, Beeline Business-2 եւ Beeline Business-3 նոր կորպորատիվ սակագնային պլանները:

Beeline Business-1 սակագնային պլանում ամսավճարը 2599 դրամ է եւ ներառում է 50 ՄԲ անվճար GPRS-ինտերնետ թրաֆիք: “Փակ խմբի” ներսում զանգերն անվճար են, դեպի Beeline-ի բջջային եւ ֆիքսված ցանցեր ելքային զանգի մեկ րոպեն 15.99 դրամ է, իսկ դեպի ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի այլ օպերատորների ցանցեր` 29.99 դրամ:

Beeline Business-2 սակագնային պլանում ամսավճարը կազմում է 1300 դրամ եւ ներառում է 30 ՄԲ անվճար GPRS-թրաֆիք: “Փակ խմբի” ներսում ելքային զանգի մեկ րոպեն արժե 3 դրամ, դեպի Beeline-ի բջջային եւ ֆիքսված ցանցեր` 18 դրամ, իսկ դեպի Հայաստանի եւ ԼՂՀ այլ օպերատորների ցանցեր` 33 դրամ:

Beeline Business-3 սակագնային պլանում ամսավճարը 650 դրամ է: “Փակ խմբի” ներսում ելքային զանգի մեկ րոպեն կազմում է 5 դրամ, դեպի Beeline բջջային եւ ֆիքսված ցանցեր` 25 դրամ, իսկ դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ օպերատորների ցանցեր` 35 դրամ:

“Մեր նոր սակագնային պլաններն առավելագույնս հարմարեցված են բիզնեսի պահանջներին: Դրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ մեկ կազմակերպության ներսում կարելի է օգտագործել ինչպես սակագնային պլաններից մեկը, այնպես էլ դրանց համադրությունը: Օրինակ, այն աշխատակցի համար, ով շատ է օգտվում կապից, կարելի է միացնել Beeline Business-1-ը, որը նախատեսում է խմբի ներսում անվճար զանգեր եւ տեղական ուղղություններով ամենացածր սակագները, իսկ նրա համար, ով քիչ է զանգահարում, ամենացածր ամսավճար նախատեսող Beeline Business-3-ը”,- նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ վաճառքի տնօրեն Սերգեյ Կապիտոնովը:

Beeline Business-1, Beeline Business-2 եւ Beeline Business-3 սակագնային պլաններում ելքային SMS-հաղորդագրության արժեքը Beeline-ի ցանցում կազմում է 10 դրամ, դեպի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի այլ ցանցեր` 20 դրամ, դեպի միջազգային ցանցեր` 30 դրամ: 1 ՄԲ GPRS-թրաֆիքի արժեքը 29 դրամ է: