13:58 | 17.09.09 | Նորություններ | 2945
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը GNC-Alfa ընկերությանը թույլ է տվել սկսել որոշ ավտոմոբիլային ճանապարհների երկայնքով օպտիկամանրաթելային ցանցի անցկացման աշխատանքները:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ GNC-Alfa-ն աշխատանքներ է ծավալում Վրաստանից նոր ինտերնետային մալուխի անցկացման ուղղությամբ:
Նրա խոսքերով, նոր մալուխը թույլ կտա բարձրացնել մրցակցությունը ինտերնետային ծառայությունների ոլորտում եւ վերջնական բաժանորդներին առաջարկել ավելի մատչելի սակագներ: Գուրգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներն ավարտին հասցնելու առավելագույն ժամկետը 18 ամիս է:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծիք է հայտնել, որ GNC-Alfa-ն պետք է աշխատանքն ավարտի ավելի սեղմ ժամկետներում, ինչը բխում է ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողների շահերից: