16:35 | 08.09.09 | Նորություններ | 3186

Կայացավ hsearch.am որոնման համակարգի շնորհանդեսը

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է hsearch.am որոնման համակարգի շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, «Հանգույց» ստեղծագործական խմբի ղեկավար Մհեր Աբրահամյանը տեղեկացրել է, որ որոնման համակարգը ստեղծվել է 3 տարվա ընթացքում` հայկական ուղղվածությամբ տեղեկատվությունը համակարգելու եւ ինտերնետի հայաստանյան սեգմենտի զարգացմանն օժանդակելու նպատակով:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են լոկալ որոնողական համակարգի առավելությունները, այդ թվում` հայկական բովանդակությամբ գրեթե ողջ ինտերնետ-քոնթենթի ինդեքսավորում, հայոց լեզվի ուղղագրական առանձնահատկությունների հաշվառում:

Համակարգն ունի նաեւ գովազդի հնարավորություն:

Hsearch.am-ի շնորհանդեսի շրջանակներում  «Հանգույց» ստեղծագործական խմբի եւ ՀՀ սփյուռքի նախարարության միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել: