10:35 | 04.09.09 | Նորություններ | 2892

“ԱրմենՏելն” օժանդակում է ՀՀ մարզերի հավասարաչափ զարգացմանը

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) երեք համակարգչային դասարաններ է նվիրել Արմավիրի մարզի Այգեշատ եւ Հայաթաղ գյուղերի, ինչպես նաեւ Էջմիածին քաղաքի դպրոցներին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, դասարաններն ապահովված են ժամանակակից համակարգիչներով եւ ինտերնետով:

Վերջին 2 տարիների ընթացքում “ԱրմենՏելն” աջակցել է ՀՀ երկու տասնյակ դպրոցների համակարգչային դասարանների սարքավորմանը:

“Մեր ընկերությունը կարեւոր նշանակություն է տալիս համակարգչային հագեցմանը հատկապես մարզերում: Մարզերում, գյուղերում կրթության որակի բարելավումը կապահովի ողջ երկրի հավասարաչափ եւ ներդաշնակ զարգացումը”, - ընդգծել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: