13:15 | 15.05.09 | Նորություններ | 3515

ՀՀ սփյուռքի նախարարությունն էլեկտրոնային թերթ է թողարկել

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ սփյուռքի նախարարությունն այսօր հայտարարել է www.hayernaysor.am հասցեով “Հայերն այսօր” էլեկտրոնային թերթի թողարկման մասին:

Ինչպես ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, թերթը թողարկվելու է արեւելահայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Կայքում տեղեկատվությունը թարմացվելու է օն-լայն ռեժիմով, իսկ ամեն շաբաթվա վերջում ստեղծվելու է նաեւ թերթի pdf ձեւաչափով տարբերակը:

Նախարարի խոսքերով, նախագծի հիմնական նպատակը հայկական սփյուռքի խնդիրների քննարկման համար միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումն է, Հայաստանի եւ օտար երկրներում հայկական համայքների միջեւ նորանոր կապերի հաստատումը:

Բացի նորությունների բաժնից, էլեկտրոնային թերթում կան նաեւ այնպիսի խորագրեր, ինչպիսիք են “Մեր ազգի մեծերը”, “Ճանաչենք մեր հայրենիքը”, “Հայկական ավանդույթներ”, “Գրական էջ”, “Հայկական ավանդական խոհանոց” եւ այլն: