15:11 | 01.04.09 | Նորություններ | 3289
Երեւան /Մեդիամաքս/. Այսօրվանից հնարավոր է դարձել MMS-հաղորդագրությունների փոխանակումը “Վիվասել-ՄՏՍ”-ի եւ Beeline-ի բաժանորդների միջեւ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` այսօր պատասխանելով www.Itel.am կայքում իր բլոգի այցելուների հարցերին:
ՄԵԴԻԱՄՍՔՍ-ի հարցմանն ի պատասխան` “ԱրմենՏելի” մամլո ծառայությունում հաստատել են, որ այսօր ժամը 00:00-ին սկսվել է MMS-հաղորդագրությունների փոխանակումը “Վիվասել-ՄՏՍ”-ի եւ Beeline-ի բաժանորդների միջեւ: