11:34 | 12.03.25 | Նորություններ | 1287

    Meta-ն փորձարկում է սեփական AI չիպը

    Meta-ն սկսել է փորձարկել սեփական փոքր մասշտաբի չիպը եւ նախատեսում է մեծացնել արտադրությունը հաջողության դեպքում:

    Ընկերությունը համագործակցում է թայվանական չիպեր արտադրող TSMC-ի հետ, գրում է Reuters-ը։

    Ներքին մշակված բաղադրիչներին անցումը Meta-ին թույլ կտա նվազեցնել հաշվողական ենթակառուցվածքի ծախսերը: 2025 թվականին ընկերության ծախսերը կկազմեն 114-119 մլրդ դոլար, որից 65 մլրդ դոլարը կուղղվի արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացմանը։

    Reuters-ի փոխանցմամբ՝ Meta-ն նախատեսում է 2026 թվականին ներդնել սեփական չիպերը AI ուսուցման համար։ Դրանք նախ կօգտագործվեն առաջարկող համակարգերում, այնուհետեւ գեներատիվ AI արտադրանքներում, ներառյալ` Meta AI չատբոտը: