11:50 | 07.03.25 | Նորություններ | 1073
Հաստատվել է «Հայաստանի կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N195–Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Այսպիսով՝
• Ձեւավորվել է գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքները (R&D-ն), որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով, հաստատվել են դրա կազմը, գործունեության կարգը, սահմանվել են R&D-ն որպես այդպիսին որակելու չափանիշները եւ որակման կարգը:
• Հանձնաժողովը, որի անդամներն իրենց պարտականությունները կկատարեն հասարակական հիմունքներով, կազմված է 6 անդամից, այդ թվում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներից, իսկ Հանձնաժողովի նախագահությունը վերապահվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի (Կոմիտե) նախագահին:
• Հանձնաժողովին դիրքորոշումներ տրամադրելու նպատակով կստեղծվեն 5 անդամից բաղկացած ենթահանձնաժողովներ՝ բնական գիտությունների, ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի, բժշկական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների, հասարակական եւ հումանիտար գիտությունների, որոնցից յուրաքնչյուրում 2-ական անդամներ կնշանակվեն ՀՀ ԲՏԱՆ-ի առաջարկությամբ, իսկ մեկական անդամ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ։
• R&D-ին որակելու որոշմամբ սահմանված չափանիշները հիմնված են FRASCATI MANUAL 2015 ձեռնարկի վրա, որոնց միաժամանակյա բավարարման դեպքում R&D-ն կորակվի որպես այդպիսին:
• Որոշումը չի տարածվում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կիրառական գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքների վրա, իսկ որոշմամբ սահմանված չափանիշները չեն կիրառվի Ռազմարդյունաբերական ոլորտի R&D նախագծերի վրա՝ դրանք կգնահատի ՌՏԳՏ խորհուրդը։
• Հանձնաժողովի եզրակացությունները կհաստատվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով, ՌՏԳՏ խորհրդի տրամադրած եզրակացությունը՝ ՀՀ ԲՏԱ նախարարի հրամանով։
• R&D իրականացնող տնտեսավարողները կկարողանան օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, այդ թվում՝ շահութահարկի հաշվարկման նվազեցումներից, ամորտիզացիոն սահմանումներից, իսկ R&D իրականացնող մասնագիտական աշխատանք կատարող անձինք՝ եկամտային հարկի 10% դրույքաչափից։
• Հայտերը կքննարկվեն Հանձնաժողովի փակ նիստերում, ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան հայտը ներկայացնելու օրվանից հետո 365-րդ օրը: