Google-ը մասնավոր օգտատերերի համար բացել է կոդերի խմբագրման AI-ով աշխատող Gemini Code Assist գործիքը:
Այն հիմնված է Gemini 2.0 մոդելի վրա, կարող է լրացնել կոդը, բացատրել բարդ հատվածները եւ ակնարկներ տրամադրել չատբոթում:
Աշխատելու համար հարկավոր է ներբեռնել Gemini Code Assist-ը Visual Studio Code-ի, GitHub-ի կամ JetBrains-ի համար եւ միանալ այդ միջավայրերին: Ծառայությունը ձեզանից կպահանջի նաեւ Google Cloud-ում նախագիծ ստեղծել։
Օգնականն աջակցում է ծրագրավորման ավելի քան 20 լեզվի, այդ թվում՝ C, C++, Go, Python, Java, JavaScript, Kotlin եւ TypeScript:
Ամսական անվճար հասանելի է 180,000 կոդային հավելում Gemini-ից: Համեմատության համար՝ GitHub-ում Copilot-ն ունի անվճար 2000 AI բարելավման եւ 50 հաղորդագրության սահմանաչափ:
2024 թվականի ապրիլից Code Assist-ը հասանելի էր միայն Google Cloud-ի գործընկեր ընկերություններին։