Viva-ն շարունակում է շահավետ ծառայություններ առաջարկել իր բաժանորդներին՝ տեխնոլոգիական լուծումների եւ կոնվերգենտ փաթեթների հիման վրա:
Մարզերում ընդլայնվում է «RED»-գործընկերների՝ ինտերնետ եւ հեռուստաալիքների ծառայություններ մատուցող ընկերությունների շրջանակը: Նորարար տեխնոլոգիաներից եւ «բոլորը մեկում» հնարավորությունից օգտվելու հերթը սյունեցիներինն է: Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «RED»-գործընկեր է դարձել MegaNet ընկերությունը, որը Viva-ի հետ զարգացնում է սեփական ցանցը:
Այսպիսով՝ «RED»-ն արդեն հասանելի է 7 մարզում (Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ) եւ մայրաքաղաքի մի քանի վարչական շրջանում:
Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները շրջայցով եղել են Գորիսում եւ ազդարարել համագործակցության մեկնարկի մասին: Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն այցելել է առաջին երեք բաժանորդներին եւ պլանշետներ նվիրել նրանց:
«Մեկ տարի էլ չի անցել այն օրվանից, երբ Viva-ն հայտարարեց իր նոր նախաձեռնության՝ «RED» հարթակի մասին: Մոտեցման հիմքում հաճախորդամետությունն է, մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման հեռանկարը, նոր հարթակի կիրառմամբ՝ բաժանորդներին ճկուն եւ հարմարավետ լուծում առաջարկելը: Այսօր կարող ենք արձանագրել, որ նորարար այս մոտեցումն արդարացված եւ հաջողված է: Համագործակցության աննախադեպ հարթակը կայացել է:
Արդեն ունենք ֆիքսված ինտերնետի եւ հեռուստաալիքների ծառայություններ մատուցող՝ «RED» 3 գործընկեր եւ այդ սակագնային պլանի շրջանակում ծառայություն ենք մատուցում 7 մարզում, ինչպես նաեւ մայրաքաղաքի վարչական մի քանի շրջանում: Ուրախ ենք Սյունիքում «RED»-ի գործարկման համար: Այն ընտանիքներին ներկայացվող շահավետ փաթեթ է: Սպասեք մեզ նաեւ մյուս մարզերում՝ այլ գործընկերների հետ: Հարթակը բաց է մեր պահանջները բավարարող ընկերությունների համար»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«RED»-ը համագործակցության կարեւոր հարթակ է տեխնոլոգիաների համակցման, մարզերում՝ ենթակառուցվածքների կառուցման եւ համաչափ զարգացման տեսանկյուններից: Որպես բաժանորդին ներկայացվող առաջարկ՝ «RED»-ը ճկուն լուծում է հարմարավետությունը գնահատող ընտանիքների համար:
«RED»-ի բաժանորդները մեկ փաթեթով կարող են օգտվել Ֆիքսված ինտերնետից, բջջային կապից եւ ինտերնետից, «Kinodaran»-ից, «Иви» օնլայն կինոթատրոնից եւ դիտել հետաքրքրությունների լայն շրջանակ ներկայացնող՝ շուրջ 150 հեռուստաալիք: ՀՀ այլ օպերատորների կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները եւս ցանկության դեպքում կարող են միանալ «RED»-ին՝ օգտվելով համարի տեղափոխության ծառայությունից:
«RED»-ը գործընկերային հրաշալի հարթակ է: Այն կարեւոր է Սյունիքում ֆիքսված եւ շարժական ինտերնետային ծառայություններ մատուցող՝ MegaNet ընկերության եւ մեր ընդհանուր բաժանորդների համար: Սա մեզ թույլ է տալիս հեռահաղորդակցության ոլորտում առավել ճկուն մոտեցում դրսեւորել: Դրա արդյունքից օգտվող բաժանորդները մեկ փաթեթով ստանում են անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ մատչելի գներով։ «RED»-ը, վստահաբար, կարեւոր առաջարկ է հեռավոր եւ սահմանամերձ մարզի բնակիչների համար: Բարի երթ այս նախագծին»,- ասել է MegaNet ընկերության տնօրեն Նարեկ Մալինցյանը:
«RED» սակագնային պլանից օգտվելու համար Viva-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի USSD հրահանգը: Նախատեսված է նաեւ «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն: Առավել մանրամասն տեղեկություն կարող եք գտնել այստեղ: