11:51 | 26.02.25 | Նորություններ | 1007
Perplexity-ն, որն արհեստական բանականությամբ որոնողական համակարգ է մշակել, 50 միլիոն դոլար արժողությամբ սաղմնային եւ նախասաղմնային վենչուրային ֆոնդ է գործարկել:
Կապիտալի մեծ մասը կտրամադրվի երրորդ կողմի գործընկերների կողմից, սակայն Perplexity-ն կօգտագործի նախկինում հավաքագրված միջոցների մի մասը՝ ընկերության զարգացման համար, գրում է CNBC-ն: 2024 թվականի դեկտեմբերին այն փակել է 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային փուլը՝ 9 միլիարդ դոլար արժողությամբ:
CNBC-ի տվյալներով՝ գլխավոր գործընկերները կլինեն Քելի Գրազիադեյը եւ Ջոաննա Լի Շեւելենկոն, ովքեր կառավարում են F7 Ventures ֆոնդը։ Պարզ չէ՝ նրանք կշարունակե՞ն ղեկավարել F7-ը, թե՞ կկենտրոնանան Perplexity-ի հետ աշխատելու վրա:
Perplexity AI-ը հիմնադրվել է 2022 թվականին։ Այն մշակում է AI բոտ՝ աղբյուրների հղումներով տեղեկատվություն փնտրելու համար: Օգտատերերը կարող են նաեւ ընտրել Ֆոկուս ռեժիմ՝ որոշակի աղբյուրներ որոնելու համար, ինչպիսիք են հետազոտական աշխատանքները:
2025 թվականի փետրվարի 25-ին ընկերությունը հայտարարել է Comet AI բրաուզերի մշակման մասին։ Այն AI գործակալներ որոնելու համար նախատեսված բրաուզեր կլինի: Գործարկման ստույգ ամսաթիվը եւ այլ մանրամասներ չեն հաղորդվում: