16:21 | 25.02.25 | Նորություններ | 692

    Google-ը կհրաժարվի Gmail-ի մուտքի համար SMS-ից

    Google-ը կհրաժարվի Gmail-ի մուտքի համար SMS-ից եւ առաջիկա ամիսներին հաղորդագրությունները կփոխարինվեն QR կոդերով՝ «նվազեցնելու համաշխարհային SMS չարաշահման ազդեցությունը»:

    Google-ն այժմ օգտագործում է SMS-ի հաստատումը` ստուգելու հաշվի անվտանգությունը եւ պայքարելու սպամի ու չարամիտ ծրագրերի տարածման դեմ: Նոր մեթոդին անցնելու ճշգրիտ ամսաթիվը դեռ չի նշվում, գրում է ամերիկյան Forbes-ը։

    Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ SMS-ի նույնականացումը խոցելի է. կոդերին կարող են հասանելիություն ստանալ հաքերները, բացի այդ, օգտատերերին միշտ չէ, որ հասանելի է սարքը, իսկ կոդերի պաշտպանությունը կախված է օպերատորից: Եթե խարդախը տիրում է համարին, SMS-ի անվտանգության արդյունավետությունը կորում է, նշել է Google-ը: