16:16 | 24.01.25 | Նորություններ | 1210

Ռաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ը

Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա քաղաքում 600-ից ավելի ՏՏ, գեյմինգ եւ կրիպտո ոլորտի առաջատար ներկայացուցիչներ մասնակցել են Ortak x B.F.T.H. Arena Awards 3-ին։  

Այս տարվա մրցանակաբաշխությունն իր մասշտաբներով գերազանցել է նախորդ բոլոր մրցանակաբաշխությունները, քանի որ ներկայացվել են հարյուրից ավելի բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա գրված խաղեր։

Միջոցառման սկզբում Fastex էկոհամակարգի համահիմնադիր Վիգեն Բադալյանը ներկայացրել է Ortak NFT marketplace-ի նորարարությունները։ Միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 600 հյուր աշխարհի տարբեր երկրից:

Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0 մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվել են հանդիսավոր արարողության ժամանակ, 15 անվանակարգում լավագույններն ստացել են իրենց մրցանակները։

Միջոցառման ընթացքում ամփոփվել է նաեւ PopOK Property խաղարկությունը, որի գլխավոր մրցանակը լյուքս դասի բնակարանն էր Ռաս ալ-Խայմայում: Խաղարկությունը կազմակերպել էր PopOK Gaming-ը՝ YoCerebrum-ի եւ Ortak NFT marketplace-ի հետ համատեղ:

Ելույթով հանդես է եկել 2000-ականների գերաստղ Անասթեյշան, նաեւ DJ Martin Garrix-ը: