OpenAI-ի ներկայացրած Operator-ը արհեստական բանականությամբ գործակալ է, որը կարող է օգտատիրոջ համար առաջադրանքներ կատարել ինտերնետում:
Ընկերությունը նշում է, որ օգտատերերը կարող են գործակալին հրահանգել ձեւաթղթեր լրացնել, մթերք պատվիրել կամ մեմեր ստեղծել:
Operator-ը հասանելի է ChatGPT Pro-ի բաժանորդներին ԱՄՆ-ում նախադիտման ռեժիմում: Ընկերությունը չի հստակեցրել, թե երբ հասանելիություն կտրամադրի այլ վճարովի պլանների օգտատերերի համար եւ կմիացվի ChatGPT-ում:
Ընկերությունը նշում է, որ Operator-ը օգնություն կխնդրի այն առաջադրանքների համար, որոնք պահանջում են մուտք գործել հաշիվ, մուտքագրել վճարման տվյալները եւ այլն: Երբ մուտքագրում եք «զգայուն» տեղեկատվություն, գործակալը տվյալներ չի հավաքում կամ սքրինշոթեր չի անում:
OpenAI-ն ասում է, որ նախքան որոշակի առաջադրանքներ կատարելը, օրինակ՝ պատվիրելիս կամ էլ․նամակ ուղարկելիս գործակալը պետք է հաստատում խնդրի: Ընկերությունը նշել է, որ մշակել են անվտանգության միջոցներ՝ կանխելու Operator-ի չարաշահումները: