17:02 | 09.01.25 | Նորություններ | 171

Պավել Դուրովը հեգնել է Ցուկերբերգին՝ Meta-ի նոր փոփոխությունների համար

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է Մարկ Ցուկերբերգի հայտարարությունը՝ Meta-ի փաստերի ստուգման համակարգի փոփոխության վերաբերյալ։

«Ես հպարտ եմ, որ Telegram-ն աջակցել է խոսքի ազատությանը դեռ այն ժամանակ, երբ դա քաղաքականապես անվտանգ չէր։ Մեր արժեքները կախված չեն ԱՄՆ ընտրական ցիկլերից։

Այսօր այլ հարթակներ հայտարարում են, որ այժմ կկրճատեն գրաքննությունը։ Բայց նրանց նորահայտ արժեքների իրական փորձությունը կլինի այն ժամանակ, երբ քաղաքական քամիները կրկին փոխվեն։ Հեշտ է ասել, որ աջակցում ես ինչ-որ բանի, երբ ոչ մի ռիսկի չես ենթարկվում»,- գրել է Դուրովը։


Ավելի վաղ հայտնել էիք, որ Meta-ն, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը եւ Threads-ը, երրորդ կողմի փաստերի ստուգման համակարգի փոխարեն, կներդնի նոր համակարգ, որը հիմնված կլինի օգտատերերի վրա՝ ապակողմնորոշիչ տեղեկատվությունը շտկելու նպատակով գրառումներ, նշումներ կամ ուղղումներ ավելացնելու հնարավորությամբ։