11:54 | 14.10.24 | Հոդվածներ | exclusive 4089

Ucom-ը ներսից. հոգատարությունը, սթրեսն ու առաջին գծի «մարտիկները»

Itel.am-ը «Ucom-ը ներսից» շարքով ներկայացնում է ընկերության ստորաբաժանումների աշխատանքը եւ աշխատակիցներին:

Այս հոդվածում ներկայացնում ենք Ucom-ի Հաճախորդների հետ կապերի թիմերին:

Արմինե Գասպարյանը, Վարդան Առաքելյանը, Հասմիկ Ասատրյանը, Արփինե Հարությունյանն ու Ռուզան Սարգսյանը իրենց գործընկերների հետ միասին ապահովում են Ucom-ի հաճախորդների գոհունակությունը՝ արագ արձագանքելով եւ արդյունավետ լուծումներ տրամադրելով ցանկացած հարցի ու խնդրի։

Հաճախորդների սպասարկման ելքային զանգերի թիմի ավագ մասնագետ Արմինե Գասպարյանը 2022-ից միացել է Ucom-ին։ Մասնագիտությամբ՝ լրագրող է, տելեկոմ ոլորտի հետ նախկինում կապ չի ունեցել, սակայն ժամանակի ընթացքում փորձառություն է ձեռք բերել եւ տիրապետում է աշխատանքային ամբողջ գործիքակազմին։  

«Ելքային զանգերի թիմից զանգեր են  իրականացվում թիրախային խմբերի բաժանորդներին` ըստ նպատակի և անհրաժեշտության՝, համապատասխան տեղեկատվություն տրամադրելու, հարցումների միջոցով ինֆորմացիա ստանալու, ինչպես նաև բաժանորդների գոհունակությունը բարձրացնելու, խնդիրները բացահայտելու և հետադարձ կապ ապահովելու համար: Շատ կարեւոր է ցանկացած հաճախորդի բարձրացրած անգամ ամենափոքր թվացող խնդրի մասին խոսելը»,-ասում է Արմինեն։

Արմինե Գասպարյանը Արմինե Գասպարյանը
photo © Մեդիամաքս


Արմինեի խոսքով՝ գոհ բաժանորդը հավասար է գոհ աշխատակցի։ Դժվար է աշխատանքը ու անընդհատ զանգեր կատարելը, բայց վերջնարդյունքին հասնելու զգացողությունը սթրեսն անմիջապես հանում է։
 
«Առավոտյան շուտ ենք գալիս աշխատանքի, հավաքվում ենք կլոր սեղանի շուրջ, սուրճ ենք խմում, հետաքրքրվում ենք մեկս մյուսի առօրյայով, քննարկում ենք հրատապ աշխատանքային հարցերը։ Երբ շատ լարված ենք աշխատում, կարող ենք ընդմիջում անել, սթափվել, փորձել տվյալ իրավիճակից կտրվել, այնուհետեւ կրկին վերադառնալ աշխատանքին։

Արմինե Գասպարյանը Արմինե Գասպարյանը
photo © Մեդիամաքս


Եթե ընտրել ես այս ոլորտը, ապա պետք է պատրաստ լինես դրական ու բացասական իրավիճակներին»,- նշում է նա։

Վարդան Առաքելյանը Ucom-ի թվային հարթակների եւ կորպորատիվ հաճախորդների սպասարկման թիմի ղեկավարն է։ Տելեկոմ ոլորտում աշխատում է 15 տարի։ Նրա թիմը զբաղվում է սոցիալական հարթակներից, պաշտոնական կայքից եւ բջջային հավելվածից ստացված հարցումների շուրջօրյա սպասարկմամբ։

«Տելեկոմ ոլորտում դրայվ կա, անընդհատ «տոնուսի» մեջ ենք ու միշտ փորձում ենք մեր որակավորումները բարձրացնել՝ ոլորտը տեղում չի դոփում ու անընդհատ զարգանում է։ Ժամանակին համահունչ պետք է աճել։

Այսօր բաժանորդները փորձում են ավելի հարմար ու հեշտ միջոցով ստանալ իրենց հարցերի պատասխանները, որոնց թվում թվային հարթակներն են։ Հաճախ մեզ դիմում են, երբ գտնվում են ռոումինգում»,- նշում է Վարդանը։

Վարդան Առաքելյանը Վարդան Առաքելյանը
photo © Մեդիամաքս


Վարդանի թիմի սենյակում գրեթե միշտ լուռ է, փոխարենը աղմկում են ստեղնաշարերը․
 
«Ստեղնաշարի աշխատանքի ձայնն իմ ամենասիրելի ձայնն է դարձել։ Մեր սենյակում թվում է՝ ամեն ինչ հանգիստ է, լռություն է տիրում, բայց թվային հարթակներում շատ թեժ է՝ լի քննարկումներով, խնդիրների լուծումներով ու այլ թիմերի հետ համագործակցություններով։ Ակտիվ աշխատում ենք մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի բաժնի, թվային հարթակների կառավարման՝ SMM-ի թիմերի հետ։

Վարդան Առաքելյանը Վարդան Առաքելյանը
photo © Մեդիամաքս


Սպասարկում ենք նաեւ կորպորատիվ հաճախորդներին՝ պատասխանելով իրենց մոտ առաջացած  հարցերին և  լուծում տալով խնդիրներին»,- նշում է Վարդանը։

Տեղեկատվական կենտրոնի ավագ մասնագետ Հասմիկ Ասատրյանը իր կարիերայի առաջին քայլերը սկսել է Ucom-ից։

«Ucom-ին միացել եմ 2022 թվականին։ Սա իմ առաջին աշխատանքային փորձն է, կարիերայիս առաջին քայլերն անում եմ այստեղ։ Ադապտացիոն փուլը բավականին հոգատար միջավայրում եմ անցել, թիմը շատ ջերմ ու աջակցող է։ Չնայած աշխատանքային լարվածությանը, միմյանց մշտապես մոտիվացնում ու ոգեւորում ենք»,-ասում է Հասմիկը։

Մեդիամաքս Մեդիամաքս
photo © Մեդիամաքս


Աշխատանքային օրն ինչպես մյուս բաժիններում տեղեկատվական կենտրոնում նույնպես սկսվում է սուրճով՝ համեմված անձնական ու աշխատանքային զրույցներով ու քննարկումներով։

«Մեր աշխատանքը բարդ է, բայց եւ հետաքրքիր։ Կարող են լինել տարաբնույթ զանգեր, երբեմն՝ անկանխատեսելի։ Աշխատակցի ճկուն ու արագ կողմնորոշվելու շնորհիվ բացահայտվում է բաժանորդի իրական խնդիրը: Միշտ չէ, որ բաժանորդը կարողանում է հստակ ներկայացնել իր ցանկությունն ու կարիքը»,- բացատրում է Հասմիկը:

Մեդիամաքս Մեդիամաքս
photo © Մեդիամաքս


«Երբեմն կարող են նաեւ կոնֆլիկտային դեպքեր գրանցվել, եւ մեր պարտականությունն է հանգիստ ու հոգատար մոտեցում ցուցաբերել եւ խնդրին լուծում գտնել։ Երբեմն կարող ենք մի քանի բաժին ներգրավվել, որպեսզի համապարփակ լուծում տրամադրվի։ Զանգի ավարտին փորձում ենք հանգիստ ու գոհ հաճախորդ ունենալ»,- եզրափակում է Հասմիկը։

Հաճախորդների հետ հարաբերությունների կարգավորման եւ պահպանման թիմի ավագ մասնագետ Արփինե Հարությունյանը նշում է, որ թիմն օգնության է հասնում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է լուծում տրամադրել բաժանորդի կողմից ներկայացված խնդիրներին՝ բաժանորդների հետ հարաբերությունները պահպանելով հնարավորինս ամուր  թելով։

«Մենք այն օղակն ենք, որ բոլոր հնարավոր այլընտրանքային տարբերակներով փորձում ենք լուծել բաժանորդների խնդիրը։ Մեր կարգախոսն է՝ «Մեզ համար չկան փակ դռներ ու անլուծելի խնդիրներ»։
 

Արփինե Հարությունյանը Արփինե Հարությունյանը
photo © Մեդիամաքս


Կառանձնացնեմ մի դեպք. անհրաժեշտություն էր առաջացել կապ հաստատել Երեւանի քաղաքապետարանի հետ ու համագործակցել վերջինիս համապատասխան ստորաբաժանման հետ, որպեսզի մալուխների անցկացման թույլտվություն տրամադրվի մեր բաժանորդին։ Լինում են դեպքեր, երբ անձամբ հանդիպում ենք բաժանորդներին, ովքեր իրենց խնդրի լուծման համար գալիս են մեր գրասենյակ»,-պատմում է Արփինեն։

Արփինե Հարությունյանը Արփինե Հարությունյանը
photo © Մեդիամաքս


«Զանգերի կենտրոնը և Տեխնիկական աջակցման թիմը իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում։ Ունենք շուրջ 150 աշխատակից, որոնց մեծ մասը 24/7 ռեժիմով սպասարկում է իրականացնում։ Օրական մեծաքանակ զանգեր ու հայտեր ենք ստանում:Արդյունքներն ամսվա վերջում ամփոփելիս տեսնում ենք, թե ինչ հսկայածավալ աշխատանք ենք կատարել թիմով»,- ամփոփում է Հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզան Սարգսյանը։  

Զանգերի կենտրոնի թիմի աշխատանքին ծանոթանալուց հետո զրուցում ենք նաեւ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

«Մեր գաղափարախոսության հիմքում բաժանորդի հանդեպ հոգատարությունն է եւ սերը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բաժանորդը ուրախ ու գոհ լինի։ Հեշտ չէ բաժանորդին գոհ պահելը, հատկապես հիմա, երբ ընդլայնում ենք ցանցը, միգրացիա ենք կատարում հին հարթակներից դեպի նոր հարթակներ: Երբեմն դժվարություններ են ի հայտ գալիս ու առաջինը բաժանորդի հետ առնչվում են մեր հերոսները՝ Զանգերի կենտրոնի աշխատակիցները։

Ռալֆ Յիրիկյանը Ռալֆ Յիրիկյանը
photo © Մեդիամաքս


Ամեն անգամ նոր որոշում կայացնելիս կամ նոր պրոդուկտ թողարկելիս՝ բավականին մեծ ուսումնասիրություններ ենք կատարում, փորձարկումներ անում, ապա պատրաստում ենք «առաջին գծում» գտնվող մեր գործընկերներին, որպեսզի ճիշտ բացատրեն ու մատչելի կերպով ներկայացնեն նորույթները մեր բաժանորդներին»,-նշում է Ucom-ի գլխավոր տնօրենը։

Կարդացեք նաեւ. Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը:

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի