11:53 | 30.07.24 | Նորություններ | 1286

3 բրոնզե մեդալ՝ Ֆիզիկայի միջազգային 54-րդ օլիմպիադայից

Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացնող 5 աշակերտ արժանացել է 3 բրոնզե մեդալի եւ 2 գովասանագրի:

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-29-ն Իրանի Իսֆահան քաղաքում՝ փորձնական եւ տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 197 ներկայացուցիչ:

Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն Աղայանը (12-րդ դասարան) եւ Նարեկ Գալստյանը (11-րդ դասարան), ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Գասպարյանը, իսկ գովասանագրերի՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Մովսիսյանը եւ ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Գազազյանը։

Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանն ու Մեխակ Հայրապետյանը, իսկ որպես դիտորդ՝ մասնակցել է նաեւ ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ալֆրեդ Պետրոսյանը։

Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ճապոնիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալների։