11:49 | 30.07.24 | Նորություններ | 1074

    Դիլիջանում կայացել է 10-րդ «Արմաթ» տեխնոճամբարը

    Հուլիսի 19-28 Դիլիջանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար:

    Հայաստանի տարբեր մարզերից մասնակիցները միավորվել են կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի եւ հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալով հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։

    Ճամբարին մասնակցել է 100-ից ավելի երեխա Հայաստանի տարբեր մարզերից՝ ինչպես նոր ներդրված Արմաթներից, այնպես էլ վաղուց Արմաթներ հաճախող եւ նույնիսկ Արմաթ չհաճախող պատանիներ։ Տեխնոճամբարը կապող օղակ է բոլոր մարզերի պատանիներին համախմբելու, ընկերացնելու եւ ապակենտրոն կրթություն ապահովելու համար:

    Անցկացվել է ռոբոտաշինության մրցույթ, լողի, ֆուտբոլի միջջոկատային առաջնություններ, ինտելեկտուալ խաղեր, ազգային պարի դասընթաց, ՈՄԱ վարժանքներ՝ կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, ժայռամագլցում, հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ եւ այլն։ Հաղթող ջոկատները պարգեւատրվել են։

    Մրցանակաբաշխությունը կայացել է հուլիսի 27-ին, որտեղ «Տեխնոճամբարի» 8 ջոկատ մրցել է հետեւյալ 5 անվանակարգում՝

    •    ռոբոտաշինություն (հաղթեց 2-րդ ջոկատը)
    •    ինտելեկտուալ խաղ (հաղթեց 6-րդ ջոկատը),
    •    լավագույն կրակային պատրաստություն (հաղթեց 2 արմաթցի),
    •    ֆուտբոլ (հաղթեց 6-րդ ջոկատը),
    •    լող (հաղթեց 2 արմաթցի):

    2024 թվականի «Արմաթ» տեխնոճամբարի իրականացման աջակիցներն են ԿԳՄՍ նախարարությունը, Vmware-ը, Adobe-ը, ZCMC-ը, Մասիս եւ Մոսկվայի Տուն, կազմակերպիչը՝ Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն (ԱՏՁՄ)։