17:47 | 15.05.24 | Նորություններ | 6091

    BANA Angels-ն ընդունում է Angel Training դասընթացի հայտեր

    Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) ընդունում է Angel Training դասընթացի հայտադիմումներ։

    Երկու շաբաթ տեւողությամբ դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հրեշտակ ներդրող եւ խորացնել իրենց գիտելիքները հրեշտակային ներդրումների ոլորտում։

    Angel Training-ի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, հրեշտակային ներդրումների միտումները, իրավական կարգավորումները, ինչպես նաեւ կծանոթանան վենչուրային կապիտալի հիմունքներին։

    Հայտադիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 2-ն է։ Մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել այստեղ։