17:16 | 15.05.24 | Նորություններ | 1482
Օրերս Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել են 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները։
Թվային ակտիվների ոլորտում կրիպտոփոխանակման հարթակների դերի, առանձնահատկությունների եւ ժամանակակից աշխարհում դրանց արդիականության մասին խոսել է Fastex Exchange-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանը։ Fastex Exchange-ում գրանցման կարգին, հարթակի ընձեռած հնարավորություններին անդրադարձել է Fastex Exchange ՏՏ նախագծի ղեկավար Արգինե Ավագյանը։ Վերջինս խոսել է հարթակում գործարկված նոր հակաֆիշինգային (anti-phishing) ծրագրի մասին, որը թույլ է տալիս պայքարել կիբերհարձակումների եւ անձնական տվյալների յուրացման փորձերի դեմ։
Տեղեկատվական հանդիպումն ամփոփվել է P2P (peer-to-peer) գործարքների մասին անդրադարձով: Fastex Exchange-ի P2P մենեջեր Տարոն Պողոսյանը խոսել է հարթակում P2P մեթոդով (peer-to-peer` մեկ ֆիզիկական անձից մյուսին թվային ակտիվ փոխանցելը՝ առանց միջնորդի) գործարքներ իրականացնելու առանձնահատկությունների եւ հարթակի մի շարք հնարավորությունների մասին։
Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մանրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետեւել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին։