12:34 | 15.05.24 | Նորություններ | 1668

    OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկվերը լքում է ընկերությունը

    OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկվերը հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին:

    Իլյա Սուցկվերը OpenAI-ի գլխավոր գիտնականն էր։ Նա որոշման մասին գրել է X-ում (նախկինում՝ Twitter) եւ շնորհակալություն հայտնել ընկերության ղեկավարությանն ու գործընկերներին թիմային աշխատանքի համար։ Ընկերությունից հեռանալուց հետո Սուցկվերը կմշակի մի նախագիծ, որը «շատ կարեւոր է անձամբ իր համար», բայց մանրամասներ չի հայտնել:



    Յակուբ Պաչոցկին կդառնա OpenAI-ի հետազոտությունների նոր տնօրենը։ Նա ղեկավարել է GPT-4-ի եւ OpenAI Five-ի մշակումը:

    2023 թվականի նոյեմբերին տնօրենների խորհուրդը Սեմ Ալթմանին ազատեց գլխավոր տնօրենի պաշտոնից։ Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ հենց Սուցկվերն է խաղացել Ալթմանի պաշտոնանկության գլխավոր դերերից մեկը։

    OpenAI-ի 700 աշխատակցից 505-ը սպառնացել է տեղափոխվել Microsoft, եթե խորհուրդը հրաժարական չտա, իսկ Սուտցկվերը խոստովանել է, որ զղջում է խորհրդի գործողություններում ներգրավված լինելու համար: Որոշումից չորս օր անց OpenAI-ը վերադարձրեց Սեմ Ալթմանին որպես գործադիր տնօրեն: