14:33 | 02.05.24 | Նորություններ | 6529

SADA-ն մեկնարկում է GenAI Journey Accelerator ծրագիր

Բիզնեսի եւ տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի տարբեր պրոդուկտների եւ ներգրավվածության մոդելների մրցանակակիր գործընկեր SADA, an Insight companyհայտարարում է իր նոր GenAI Journey Accelerator խորհրդատվական առաջարկի մասին:

GenAI Journey Accelerator-ն առաջարկում է համապարփակ ռազմավարություն եւ ճանապարհային քարտեզ, որի նպատակն է AI-ի ինտեգրման ճանապարհին բիզնեսներին ուղղորդել՝ բացելով նոր հնարավորություններ նորարարության եւ աճի համար:

Google Cloud-ի տվյալների եւ արհեստական բանականության 2024 թվականի միտումների զեկույցի համաձայն, թվային բիզնեսի առաջնորդների 54%-ն ընդունում է, որ հմտությունների պակասն իրենց խանգարում է հետեւել փոփոխությունների տեմպին։ Շատ թվով կազմակերպություններ սկսում են AI նախագծեր, որոնք որեւէ արժեք չեն ավելացնում բիզնեսին:

Հաճախորդների այս խնդիրները լուծելու համար SADA-ն ստեղծել է GenAI-ի ներդրման բազմաքայլ համակարգ, որը սկսվում է GenAI Workshop-ից, որտեղ հաճախորդները ստանում են հիմնական գիտելիքները GenAI-ի հնարավորությունների եւ Google Cloud-ի AI պրոդուկտների փաթեթի մասին։

«SADA-ն հավատարիմ է արհեստական բանականության կիրառմամբ բիզնեսը հզորացնելու հանձնառությանը։ Ապագա մրցունակությունը գնահատելու ժամանակ հարց է առաջանում, թե AI-ը որքանով կարող է նպաստել ընկերությունների ընդլայնմանը՝ ավելի շատ աշխատակիցներ ընդունելու ավանդական տարբերակի համեմատ։ Պատասխանը AI-ի արդյունավետ կիրառման մեջ է, որի արդյունքում բարելավվում է ներդրումների վերադարձը»,- նշել է SADA-ի AI-ի, տվյալների եւ ոլորտային լուծումների համաշխարհային տնօրեն Սքոթ Բերգքվիստը:

Այս գործիքը SADA Flex ծառայությունների հետ համակցելով, բիզնեսները կարող են լուծել AI-ի հետ կապված մարտահրավերները՝ միաժամանակ օգտագործելով Google Cloud-ի վերջին տեխնոլոգիական նվաճումները, ներառյալ՝ Vertex AI հարթակը, Gemini մոդելները, Gemini Code Assist-ը եւ BigQuery-ի վերջին AI թարմացումները: