15:59 | 09.04.24 | Նորություններ | 973

Ինկուբացիոն ծրագիր՝ սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափների համար

Երեւանի Պետական Համալսարանի Բիզնես Ինկուբատորը (ԵՊՀ ԲԻ), համագործակցելով Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի (C-Quadrat Aempega) եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) հետ, իրականացնում է սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ ինկուբացիայի նախագիծ։

Այն կաջակցի ստարտափներին եւ վաղ փուլում գտնվող գաղափարներին, որոնք ունեն սոցիալական ուղղվածություն։ Ծրագրի նպատակն է արմատավորել նորարարության եւ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ։

Ծրագիրը կկենտրոնանա հետեւյալ ոլորտների վրա՝

•    հասանելի կրթություն,
•    շրջակա միջավայրի պաշտպանություն,
•    մարզերի զարգացում եւ մաքուր ջրի հասանելիություն,
•    հասանելի առողջապահություն,
•    վերականգնվող էներգիա,
•    կայուն տնտեսություն եւ պատասխանատու սպառում։

Կարող են մասնակցել ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, թիմեր եւ ստարտափներ, որոնք՝

•    ունեն սոցիալական խնդիրների լուծման հստակ ուղղություններ,
•    ունեն սոցիալական ազդեցության պոտենցիալով նորարարական գաղափարներ,
•    գտնվում են զարգացման վաղ փուլում կամ փնտրում են ստարտափի զարգացման աջակցություն,
•    նպատակաուղղված են սոցիալական առաքելություն ունեցող կայուն բիզնեսի ստեղծմանը։

Ծրագրի ընթացքում նախատեսվում է՝

•    տրամադրել մենտորներ,
•    կազմակերպել ունակությունների զարգացման դասընթացներ, սեմինարներ,
•    անցկացնել գործարար կապերի հաստատման միջոցառումներ,
•    ստեղծել եւ զարգացնել ստարտափների միջեւ համագործակցությունը,
•    հետեւել մասնակիցների առաջընթացին եւ պարբերաբար առաջարկել շտկումներ,
•    տրամադրել ստարտափներին օգնություն իրավական հարցերում,
•    աջակցել C-Quadrat Ampega Social Fund եւ այլ աղբյուրներից ֆինանսավորման դիմելու հարցում։

Դիմումների վերջնաժամկետը մայիսի 1-ն է, հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։