13:08 | 09.04.24 | Նորություններ | 634

Team-ի NGN ցանցն Աշտարակում է

Team Telecom Armenia-ն շարունակում է նոր սերնդի ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին․ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցումն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ավարտվել է։

Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակի ավելի քան 8000 տնային տնտեսության։ Աշտարակցիները ցանցից կարող են օգտվել՝ միանալով Team-ի Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ներառում են մինչեւ 1000 Մբ/վ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված եւ բջջային կապ։

«Թիմով սահմանել ենք հստակ նպատակ՝ նորագույն NGN ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին։ Տարածաշրջանում եզակի այս ցանցի կառուցումն ապագայի համար մեծ ներդրում է, որը երկար տարիներ կծառայի մեր բաժանորդներին՝ ապահովելով ինտերնետի եւ կապի ծառայությունների անհամեմատ բարձր որակ»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Քաղաքի բնակիչները Team Telecom Armenia-ի ինտերնետ ցանցին միանալու համար կարող են լրացնել առցանց հայտ, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի եւ սպասարկման կենտրոններ։  

Հայաստանի տարածքում նոր սերնդի NGN ցանցն արդեն հասանելի է 255 000 տնային տնտեսության եւ աշխատում է Սյունիքի մարզի բոլոր մեծ քաղաքներում, Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջեւան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սեւան, Սպիտակ եւ Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երեւանում այն գործում է Դավթաշեն, Արաբկիր, Ավան եւ Զեյթուն վարչական շրջաններում։