11:58 | 09.04.24 | Նորություններ | 655

JavaScript Summit Armenia-ն կհամախմբի համայնքի էնտուզիաստներին

Ապրիլի 13-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կանցկացվի JavaScript Summit Armenia միջոցառումը, որը կհամախմբի JavaScript-ով հետաքրքրվողներին:

Մեկօրյա միջոցառման ընթացքում համայնքի էնտուզիաստներն ու մասնագետներն արժեքավոր եւ օգտակար քննարկումներ կանցկացնեն:

Մասնակցությունն անվճար է։ Միջոցառումը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են JavaScript ծրագրավորման լեզվով։ Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։