14:46 | 09.04.24 | Նորություններ | 6953
Բիզնեսի եւ տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA, an Insight company-ն ճանաչվել է Google Cloud-ի 2024 թվականի Համաշխարհային վաճառքի Տարվա գործընկեր։
Ընկերությունը պարգեւատրվում է արդեն յոթ տարի անընդմեջ՝ Google Cloud էկոհամակարգում իր ակնառու ձեռքբերումների եւ համաշխարհային կազմակերպություններին փորձագիտություն եւ բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար:
SADA-ն նաեւ ստացել է Google Cloud-ի 2024 թվականի Տարվա գործընկեր մրցանակը՝ լոկացիայի վրա հիմնված ծառայությունների մասնագիտացման համար․ ընկերությունը հաճախորդներին առաջարկում է Google Maps լուծումներ եւ քարտեզների API-ների հիմնարար տեխնիկական գիտելիքներ:
«Մեզ համար մեծ պատիվ է այս տարի ստանալ Google Cloud-ի 2024 թվականի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկերոջ երկու մրցանակը։ Մենք հավատարիմ ենք ամբողջ աշխարհում բիզնեսի վերափոխմանը գերժամանակակից տեխնոլոգիական լուծումների միջոցով: Այս մրցանակը վկայում է մեր ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի եւ նվիրվածության մասին: Պատրաստ ենք շարունակել ապահովել մեր հաճախորդների հաջողությունները եւ ազդեցություն ունենալ նրանց զարգացման վրա՝ ամրապնդելով մեր համագործակցությունը Google Cloud-ի հետ»,- նշել է SADA-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:
2023 թվականին SADA-ն դարձել է Google Cloud-ի գեներատիվ AI-ի գծով առաջատար գործընկերներից մեկը՝ հարյուրավոր հաճախորդների շրջանում հասնելով գեներատիվ AI-ի սպառման քառակի աճի: SADA-ի մասնագիտական ծառայությունների եւ լուծումների հարուստ փորձի շնորհիվ ընկերությունն արժանացել է համաշխարհային բրենդների՝ ներառյալ Carvana-ի, Stagwell-ի եւ Digital Turbine-ի աջակցությանը:
«Google Cloud Partner մրցանակով մենք նշում ենք փոխակերպման ազդեցությունն ու արժեքը, որ մեր գործընկերները տալիս են մեր հաճախորդներին։ Մենք հպարտ ենք հայտարարել SADA-ն՝ որպես 2024 թվականի Google Cloud Partner մրցանակի հաղթող, եւ ճանաչել նրա ձեռքբերումները վերջին տարում հաճախորդների հաջողության հասնելու գործում»,- նշել է Google Cloud-ի գլոբալ էկոհամակարգի եւ ալիքների կորպորատիվ փոխնախագահ Քեւին Իչպուրանին:
Այս տարի SADA-ն վերադառնում է Google Cloud Next 2024 կոնֆերանս, որի փորձագետների թիմը հանդես կգա մի շարք ելույթներով՝ կիսվելով ամպային նորարարություններով ու հաջողություններով։