11:36 | 26.03.24 | Նորություններ | 1046

Հայտնի են DO Challenge 2024 ծրագրավորման մրցույթի հաղթողները

Կայացել է DeepOrigin կենսատեխնոլոգիական ընկերության կազմակերպած DO Challenge 2024 ծրագրավորման մրցույթը, հայտնի են հաղթող թիմերը։

46 մասնակից 10 ժամ տեւած մրցույթի ընթացքում աշխատել եւ համագործակցել է մեքենայական ուսուցման (ML), մոլեկուլյար դինամիկայի (MD) եւ արհեստական բանականության վերաբերյալ խնդիրների շուրջ։

DO Challenge 2024-ի հաղթողներն են՝

•    1-ին տեղ՝ Fimelab ($3000);
•    2-րդ տեղ` DVIn ($2000);
•    3-րդ տեղ՝ Chgitem ($1000);
•    Նորարարական գաղափար՝ Steroids։

DeepOrigin ամերիկյան ընկերությունը, որը վերջերս միավորվել է հայկական Biosim AI-ին, հիմնվելով գիտական հաշվարկների վրա եւ միավորելով մեքենայական ուսուցման, արհեստական բանականության ու քվանտային քիմիայի ժամանակակից գաղափարները, իրականացնում է դեղերի հայտնաբերման համար թվային մոդելների մշակում եւ դրանց կառուցվածքների ստեղծում։ Ընկերության ստեղծած թվային լուծումներն արագացնում են դեղամիջոցների հայտնաբերումը քվանտային ճշգրտությամբ։