10:31 | 26.03.24 | Նորություններ | 6951
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Սուշկեւիչը ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներում շարժական ռոումինգի ծառայությունների մատուցման պայմանների հավասարեցումը եւ գների իջեցումը կսկսվի 2025 թվականի մարտի 1-ից։
«Մեզ համար օրինակ է ծառայել ռուս-բելառուսական ռոումինգը, որը կապի ծառայությունները բացարձակապես հասանելի է դարձրել ռուս բաժանորդների համար բելառուսական ցանցերում, իսկ բելառուս բաժանորդների համար՝ ռուսական ցանցերում։ 2025 թվականի մարտի 1-ից ռուս-բելառուսական ռոումինգի մոդելը կտարածվի ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում»,- ասել է Սուշկեւիչը «Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում։