16:59 | 25.03.24 | Նորություններ | 10906

Փոփոխվել է Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացրել է, որ մարտի 25-ից Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է․ նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն է:

Ընկերության ապրանքանիշը (բրենդի անվանումը)` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռ մնում է անփոփոխ: Ապրանքանիշի փոփոխության վերաբերյալ ընկերությունը կտեղեկացնի առանձին:

Համապատասխանաբար փոփոխվել են նաեւ ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները, որոնցում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն:

Ծառայությունների մատուցման փոփոխված ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։