12:44 | 22.03.24 | Նորություններ | 1400
Neuralink-ը տեսահոլովակ է հրապարակել ուղեղի իմպլանտ ստացած առաջին հիվանդի հետ, 29-ամյա Նոլանդ Արբոն ցույց է տվել, թե ինչպես է խաղում առցանց շախմատ՝ «իր մտքի ուժով» խաղաքարերը տեղափոխելով տախտակի վրա։
Մոտ ութ տարի առաջ Արբոն կաթվածահար էր եղել սուզվելու վթարի հետեւանքով։ Նրա խոսքով՝ չիպի տեղադրման վիրահատությունը հեշտ է եղել, եւ մեկ օրվա ընթացքում դուրս է գրվել տուն։
Սկզբում հիվանդը պետք է մի փոքր ավելի շոշափելի ջանքեր գործադրեր, որպեսզի կուրսորը շարժվի, կարծես պատկերացնելով, թե ինչպես է նա ձեռքը շարժում ձախ, աջ, վար, վերեւ: Այժմ գործընթացը «ինտուիտիվ է։ Նա նայում է ճիշտ տեղում, եւ կուրսորը շարժվում է:
Բացի շախմատից, նա փորձում է խաղալ Sid Meier's Civilization VI խաղը, սակայն խոստովանում է, որ չնայած խաղը չափազանց «մեծ» է, նա պետք է միաժամանակ մտածի բազմաթիվ նրբերությունների մասին եւ ավելի հաճախ լիցքավորի իմպլանտը:
Neuralink-ը նյարդատեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է 2016 թվականին, որը մշակում է ուղեղի եւ համակարգչի միջեւ ուղիղ հաղորդակցության համար նախատեսված սարքեր: 2023 թվականին նախագիծը նեյրոչիպերի փորձարկման թույլտվություն է ստացել անկախ վերանայման խորհրդի կողմից եւ սկսել կամավորների որոնումը:
2024 թվականի հունվարին ընկերությունը հայտարարեց, որ առաջին անգամ նեյրոչիպ է ներդրել մարդու մեջ, իսկ փետրվարին, որ մարդն արդեն «մտքի ուժով» շարժում է մկնիկի կուրսորը։