16:51 | 23.02.24 | Նորություններ | 17091
Ucom ընկերությունը վերաբացել է Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom վաճառքի եւ սպասարկման նորացված կենտրոնը, որը գործելու է երկուշաբթիից շաբաթ 9:00-ից 21:00-ը, իսկ կիրակի՝ 10:00-ից 21:00-ը, առանց ընդմիջումների։
Փետրվարի 23-ից մինչեւ մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոնից ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդը կստանա անլար ականջակալ եւ Level Up 1800 կանխավճարային փաթեթ գեղեցիկ համարով՝ առաջին ամիսն անվճար ու 100 ԳԲ ինտերնետ 6 ամսվա ընթացքում օգտագործելու հնարավորությամբ։
Վաճառքի եւ սպասարկման նորացված կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային եւ ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի անլար ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, Wi-Fi սարքեր, պլանշետներ, սմարթֆոններ եւ այլ սարքավորումներ։ Բաժանորդները կարող են օգտվել նաեւ Upay-ի տրամադրած ծառայություններից՝ կատարելով կոմունալ, անշարժ գույքի եւ փոխադրամիջոցների գույքահարկի վճարումներ, բանկային փոխանցումներ, ավտոկայանատեղի, ինչպես նաեւ պետական ու համայնքային ծառայությունների վճարումներ:
«Ուրախ եմ ողջունել բոլորիդ Ucom-ի վաճառքի եւ սպասարկման նորացված կենտրոնում, որտեղ մեր բաժանորդները կարող են ցանկացած օր այցելել եւ օգտվել ընկերության ապրանքատեսակների ու ծառայությունների լայն տեսականուց։ Բացի այդ, հենց այս գրասենյակ այցելած մեր բաժանորդներին սպասվում է հաճելի անակնկալ, որը հրաշալի նվեր կարող է դառնալ ոչ միայն ձեր մտերիմների, այլեւ հենց ձեզ համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ը Հայաստանում ունի 80 վաճառքի եւ սպասարկման կենտրոն, որից 26-ը՝ Երեւանում։