14:09 | 23.02.24 | Նորություններ | 1720
Հայաստանյան ստարտափները կարող են մասնակցել ապրիլի 18-19-ը Ռիգայում կայանալիք TechChill տեխնոլոգիական միջոցառման շրջանակում անցկացվելիք Fifty Founders Battle մրցույթին:
Fifty Founders Battle-ը TechChill-ի ամենամյա մրցույթն է վաղ փուլի ստարտափների համար: Բոլոր մասնակիցներից կընտրվենն հիսուն ամենահեռանկարային ստարտափները Մերձբալթյան, Սկանդինավյան, Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի տարածաշրջաններից, ինչպես նաեւ ամբողջ աշխարհից: Կիսաեզրափակչի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ներկայացնել իր բիզնես գաղափարը TechChill-ի բեմում ավելի քան 200 ներդրողի եւ այլ մասնակիցների առջեւ:
TechChill-ը BADideas.fund-ի, DEPO Ventures-ի, Diaspora VC-ի եւ Acrobator VC-ի հետ համատեղ ստարտափ մրցույթի մասնակիցներին հատկացրել է 350 000 եվրո սինդիկատային ներդրումային հնարավորություն:
Բոլոր հայտերը կգնահատվեն VC-ների, աքսելերատորների, հրեշտակ ներդրողների եւ ոլորտի փորձագետների կողմից: Առաջին փուլում գնահատողները կկենտրոնանան բիզնես գաղափարի, դրա մասշտաբայնության, դրա հետեւում կանգնած թիմի եւ հայտի ընդհանուր որակի վրա:
Լավագույն տասնյակը բաղկացած կլինի սինդիկատ ներդրողների կողմից նախապես ընտրած 5 ստարտափից, եւս 5-ը ժյուրիի կողմից կընտրվի TechChill-ի բեմում: Բոլոր ստարտափները կպայքարեն 10 հազար եվրո մրցանակի համար, մինչդեռ սինդիկատի ժյուրիի կողմից ընտրված միայն 5 ստարտափները կարող են հավակնել 200 հազար եվրո սինդիկատ ներդրումային մրցանակի համար:
Դիմելու վերջնաժամկետը մարտի 4-ն է, բոլոր մանրամասները եւ փուլային պահանջները կարող եք գտնել այստեղ։