17:22 | 14.02.24 | Նորություններ | 1729

Մարկ Ցուկերբերգը համեմատել է Quest 3-ը եւ Apple Vision Pro-ն

Ավելի թեթեւ, ավելի լայն տեսադաշտ, յոթ անգամ ավելի էժան․ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը փորձարկել է Apple Vision Pro-ն եւ իր կարծիքը հայտնել սոցիալական ցանցերում։

Նա արդեն քննադատել էր Apple-ի սարքը նախորդ տարի հունիսի դրա շնորհանդեսից հետո։ Ցուկերբերգն ի սկզբանե կարծում էր, որ Meta-ի Quest ակնոցը օգտատերերի մեծամասնության համար առնվազն ավելի լավ գործարք կլինի, քանի որ ապրանքը «շատ լավն է», իսկ գինը՝ «մոտ յոթ անգամ ցածր» (499 դոլար՝ 3499 դոլարի դիմաց): Vision Pro-ն փորձելուց հետո նա Quest-ը որակել է ընդհանուր առմամբ որպես գերազանց արտադրանք:

Quest 3-ը, ինչպես Vision Pro-ն, աջակցում է «թափանցիկ» ռեժիմին (միաժամանակ ցուցադրում են ծրագրերը եւ իրական աշխարհը) եւ ապահովում «բարձր որակ»: Quest 3-ով հնարավոր է «ազատ շարժվել, խաղալ, ժամանակ անցկացնել ընկերների հետ, շփվել, սպորտով զբաղվել, ի թիվս այլ գործողությունների»:  
Ցուկերբերգի խոսքով՝ Meta-ի արտադրանքը առավել հեշտ է օգտագործել։ Այն կշռում է մոտ 120 գրամով պակաս եւ այդ տարբերությունն, ակնհայտորեն, նկատելի է։ Quest-ը չունի նաեւ լարեր, որոնք կխոչընդոտեն շարժմանը, ինչը «շատ կարեւոր» է (Apple-ի ականջակալը կցված է լիցքավորման սարքին մալուխով եւ ըստ տարբեր գնահատականների՝ այն կշռում է 590-650 գ):

Quest-ի տեսադաշտն ավելի «լայն» է, իսկ էկրանը՝ «ավելի պայծառ»,- իր տպավորություններով է կիսվել Meta-ի հիմնադիրը։ Apple-ն ունի նաեւ շարժման մշուշում, մինչդեռ Quest-ը շատ ավելի ճշգրիտ է նման դեպքերում: Ձեռքի շարժման հետագծման համակարգը նույնպես ավելի բարձր ճշգրտություն ունի։
Ձեռնարկատերը բարձր է գնահատել աչքի շարժին հետեւելու գործառույթը, սակայն հիշեցրել է, որ այն նույնպես եղել է Quest Pro-ում (այն հանվել է Quest 3-ից, սակայն հետագայում կվերադարձվի այլ պրոդուկտներում): Նա խոստովանել է, որ Apple-ի էկրանի լուծաչափն ավելի լավն է, բայց դրա հաշվին արտադրողը բազմաթիվ փոխզիջումների է գնացել սարքի որակի եւ էրգոնոմիկայի, ինչպես նաեւ էկրանի այլ հատկանիշների հարցում։

Meta-ն, ասում է նա, նաեւ տրամադրում է ավելի ընդարձակ բովանդակության գրադարան եւ սարքին հարմարեցված YouTube հավելված, որը Vision Pro-ն չունի:

«Ես նայում եմ մարդկանց եւ չեմ կարող չմտածել, որ շատերն ավելի բարձր որակ էին ակնկալում Vision Pro ակնոցից, պարզապես այն պատճառով, որ դա Apple-ինն է եւ արտադրանքն արժե 3000 դոլարից ավելի: Բայց եթե անկեղծ լինեմ, ի զարմանս ինձ, Quest-ը գերազանցում է դրան սցենարների մեծ մասում, որոնց համար էլ հենց նախատեսված են նման սարքերը՝ հաշվի առնելով գների տարբերությունը»,- ասել է Meta-ի ղեկավարը: