16:07 | 14.02.24 | Նորություններ | 16674

Սպորտային երկու նոր հեռուստաալիք Ucom-ի uTV ալիքների ցանկում

Ucom-ը սպորտի սիրահարների համար uTV ալիքների ցանկում ավելացրել է եւս երկու հեռուստաալիք՝ Fast Sports 1 եւ Fast Sports 2, որոնք հասանելի կլինեն Premium Sport թեմատիկ փաթեթում:

Fast Sports հեռուստաալիքներով կարող եք դիտել միջազգային խոշորագույն սպորտային ՝ UEFA չեմպիոնների լիգայի, Անգլիայի Premier League-ի, La Liga-ի, Serie A-ի, Bundesliga-ի, NBA եւ NHL իրադարձությունները։

Ալիքները ցուցադրվում են HD որակով, ինչպես նաեւ ունեն Catch up-ի հնարավորություն:

Fast Sports 1 հեռուստաալիքը ցուցադրում է ինչպես սեփական արտադրության, այնպես էլ պայմանագրային համագործակցությամբ ձեռք բերված սպորտային բազմամաս վավերագրական ֆիլմեր, ինչպես նաեւ սպորտային նորություններ եւ վերլուծություններ տարբեր ձեւաչափերի հաղորդումների միջոցով։ Fast Sports 2-ը հեռարձակում է հայկական ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի մրցաշարեր, ինչպես նաեւ այդ մարզաձեւերի վերլուծական ու ամփոփիչ հաղորդումներ: Այս ալիքով ցուցադրվում են միջազգային այն իրադարձությունները, որտեղ ներգրավված են հայազգի մարզիկներ: Բացի դրանից, հեռուստադիտողին են ներկայացվում սեփական արտադրության վավերագրական շարքեր մեր մարզիկների մասին:

«Ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկություններին` մենք նախաձեռնեցինք այս փաթեթի գործարկումը` սպորտի սիրահարների համար: Առաջարկում ենք մեր մարզասեր բաժանորդներին ակտիվորեն օգտվել այս հրաշալի հնարավորությունից եւ վստահ ենք, որ այն կգոհացնի նրանց պահանջմունքները»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հեռուստաալիքները ներառված են Unity 16000 եւ Unity 20000 սակագնային պլաններում, իսկ Unity 9000, Unity 12000 եւ Unity 12500 սակագնային փաթեթների բաժանորդների համար դրանք հասանելի են ամսական 750 դրամ հատուկ գնով: Նշված սակագնային պլանների բաժանորդ չհանդիսացողների համար թեմատիկ փաթեթի արժեքը կկազմի ամսական 1500 դրամ:

Հեռուստաալիքները հասանելի են uTV հեռուստատեսային ցանցի 238 եւ 239 համարներում: