15:22 | 14.02.24 | Նորություններ | 14806
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի ծրագիր են իրականացրել Երեւան-Գորիս ավտոմայրուղու երկայնքով տեղակայված Արփի գյուղում:
Լուսավորվել են կենտրոնական ու երկրորդական փողոցները, ապա՝ գյուղով անցնող Մ2 միջպետական նշանակության մայրուղու՝ 1,7 կմ երկարությամբ հատվածը:
Դեռեւս առկա խնդիրները լուծելու եւ համայնքին աջակցելու նպատակով, հզորացվել են մայրուղու՝ բնակավայրով անցնող հատվածի լուսարձակները, իսկ փոխարինված՝ 48 լուսադիոդային լուսարձակ տրամադրվել են համայնքին: Դրանք նախատեսված են այլ տարածքներում լուսավորության ապահովման կամ արդիականացման համար:
Մ2 միջպետական նշանակության մայրուղին գյուղը բաժանում է աջ ու ձախ մասերի, երթեւեկությունն էլ բավականին ծանրաբեռնված է: 2020 թվականին ամբողջությամբ նոր ստեղծված համակարգի 60 Վտ հզորությամբ 48 լուսադիոդային լուսարձակ, երեք տարի շահագործվելուց հետո, փոխարինվել են 120 Վտ հզորությամբ լուսարձակներով՝ ապահովելով առավել բարձր լուսատվություն: Համակարգն արդեն գործում է, միանում է ավտոմատ ռեժիմով եւ արդարացնում բոլորի հույսերը: Մայրուղու այդ հատվածը գիշերային ժամերին առավել լուսավոր է դարձել: Արդյունավետ լուծումից գոհ են եւ´բնակիչները, եւ´ վարորդները:
Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքը երկարաժամկետ է եւ թիրախավորված: