15:47 | 11.12.23 | Նորություններ | 1589

    Վենչուրային մրցույթ հայկական ստարտափների համար

    Հայաստանի ամերիկյան համալսարանի «Էներգետիկ անցումներ հանուն կլիմայական լուծումների» նախաձեռնությունը հայտարարում է վենչուրային մրցույթ հայկական ստարտափների համար։

    Մրցույթին կարող են մասնակցել հետեւյալ ոլորտներում գործունեություն իրականացնող ստարտափները՝

    •    Շրջակա միջավայրի կայունություն;
    •    Մաքուր տեխնոլոգիաներ;
    •    Պահպանություն;
    •    Էներգետիկ տեխնոլոգիաներ։

    Մրցանակը 2024 թվականի ապրիլին ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում կայանալիք EarthX E-Capital գագաթնաժողովին հրավեր ստանալու հնարավորությունն է (ծախսերը ծածկված):

    Համապատասխանության չափանիշների, ժամկետների եւ լրացուցիչ մանրամասների համար այցելեք այստեղ։ Դիմել հնարավոր է մինչեւ դեկտեմբերի 31-ն այստեղ։