12:48 | 11.12.23 | Նորություններ | 1175

Մրցույթներ՝ Ինկուբացիոն եւ Աքսելերացիոն ծրագրեր իրականացնելու համար

2024թ. «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է գնման մրցույթներ:

 «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հաղթող ընկերությունների համար Ինկուբացիոն ծրագիր իրականացնելու նպատակով «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հաղթող ընկերությունների Աքսելերացիոն ծրագիր իրականացնելու համար:

Ինկուբացիոն ծրագրով նախատեսվում է մինչեւ 50 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին աջակցել գաղափարի վավերացման, նախատիպի մշակման, նվազագույն կենսունակ պրոդուկտի մշակման եւ բիզնեսի առաջխաղացման աշխատանքներում:

Ընկերություններին կտրամադրվեն ինկուբացիոն դասընթացներ իրենց գաղափարներն առեւտրայնացնելու հնարավորության եւ տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:

Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ: Մանրամասները հասանելի են այստեղ։  

Աքսելերացիոն ծրագրով նախատեսվում է մինչեւ 25 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին աջակցել բիզնես մոդելավորման, ֆինանսական պլանավորման, աճի ռազմավարությունների մշակման, մարքեթինգի, ֆոնդահայթայթման, ներդրողների առջեւ գործարար ծրագրի ներկայացման եւ այլ կարողությունների ու հմտությունների մակարդակի առաջխաղացման աշխատանքներում:

Ընկերություններին կտրամադրվեն աքսելերացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առեւտրայնացնելու եւ տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:

Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն առավելագույնը 15,000,000 ՀՀ դրամ է։ Մանրամասները՝ այստեղ: