17:34 | 08.12.23 | Նորություններ | 1464

The Game Awards 2023․ հայտնի են տարվա լավագույն խաղերը

Լոս Անջելեսում կայացել է Game Awards 2023 մրցանակաբաշխությունը, որը խաղային ոլորտի «Օսկարն» է։

«Տարվա խաղը» գլխավոր մրցանակին է արժանացել Larian Studios-ի հայտնի RPG Baldur’s Gate 3 խաղը:

Baldur's Gate 3-ը, իհարկե, չի սահմանափակվել միայն մեկ արձանիկով. այն հաղթել է եւս հինգ անվանակարգում՝ «Լավագույն RPG», «Լավագույն մուլտխաղ», «Լավագույն համայնքային աջակցություն», «Լավագույն դերասան» (Աստարիոնի դերի համար Նիլ Նյուբո) եւ «Խաղացողների ձայնը»։

Հաղթանակների թվով երկրորդ տեղում է Alan Wake 2-ը, որն արժանացել է «Լավագույն արվեստ», «Լավագույն խաղի ռեժիսոր» եւ «Լավագույն պատմվածք» անվանակարգերում։

Ներկայացնում ենք բոլոր անվանակարգերում հաղթած խաղերը՝

•    «Լավագույն մարտական արկած» - The Legend of Zelda: Tears of the Kingdom;
•    «Լավագույն գործողություն» - Armored Core VI. Fires Of Rubicon;
•    «Լավագույն մարտական խաղ» - Street Fighter 6;
•    «Լավագույն ընտանեկան խաղ» - Super Mario Bros. Wonder;
•    «Լավագույն սիմուլյատոր կամ ռազմավարություն» - Pikmin 4;
•    «Լավագույն սպորտային կամ մրցարշավային խաղ» - Forza Motorsport;
•    «Լավագույն ինդի խաղ» - Sea of Stars;
•    «Լավագույն դեբյուտային ինդի խաղ» - Cocoon;
•    «Լավագույն VR/AR խաղ» – Resident Evil Village VR Mode;
•    «Լավագույն ադապտացիա» - The Last of Us;
•    «Լավագույն խաղային աջակցություն» - Cyberpunk 2077;
•    «Լավագույն երաժշտություն» - Final Fantasy XVI;
•    «Լավագույն ձայնային ձեւավորում» - Hi-Fi RUSH;
•    «Լավագույն մոբայլ խաղ» - Honkai: Star Rail;
•    «Լավագույն eSports խաղ» - Valorant;
•    «Ամենասպասված խաղ» - Final Fantasy VII Rebirth։