13:13 | 11.12.23 | Նորություններ | 1306
Հայաստանի օպերատորների միությունը եւ Հեռահաղորդակցության միջազգային միությունը հանդես են եկել համատեղ բարեգործական նախաձեռնությամբ։
Հայաստանի օպերատորների միության եւ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի համակարգչային լաբորատորիային է տրամադրվել ժամանակակից համակարգչային տեխնիկա եւ աքսեսուարներ։
«Անչափ կարեւորում ենք հատուկ կարիքներ ունեցող անձանց առավելագույն ինտեգրումը հասարակությանը եւ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելը։ Կույրերի միավորումը այն կենտրոններից է, որը նպաստում է շահառու անձանց` հասարակությանը լիարժեք ինտեգրվելու խնդիրների լուծմանը՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական զարգացման համար եւ տալով աշխատանքային հնարավորություններ»,- նշել է Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
Հեռահաղորդակցության միջազգային միությունը տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում սահմանափակ հնարավորություններ ունեցող անհատների թվային գրագիտության բարձրացման եւ ՏՀՏ գիտելիքներով ապահովման խնդիրը։
Կենտրոնին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից տրամադրվել են նաեւ օդորակիչներ համակարգչային չջեռուցվող լսարանները տաքացնելու համար: