17:02 | 12.09.23 | Նորություններ | 19708
Ucom ամառային առաջարկի շրջանակում Բուլղարիայում՝ Yettel, Հունաստանում՝ Cosmote, Իսպանիայում՝ Orange եւ Մոնտենեգրոյում Mtel օպերատորների ցանցում ինտերնետի իջեցված սակագինը կմնա անփոփոխ՝ 9 Դ/ՄԲ։
Միեւնույն ժամանակ Կիպրոսի` epic, Իտալիայի` WINDTRE եւ Vodafone, ինչպես նաեւ Հունաստանի Vodafone օպերատորների ցանցում բաժանորդները կշարունակեն օգտվել ինտերնետի՝ 15 դրամ/ՄԲ սակագնից:
«Ucom շարժական կապի բաժանորդները միշտ կարող են Ucom բջջային հավելվածից ընտրել «Ինտերնետ ռոումինգում» 300 ՄԲ, 1ԳԲ, 2ԳԲ, 3ԳԲ եւ ամենածավալուն՝ «Ինտերնետ ռոումինգում 8ԳԲ» փաթեթներից մեկը, որպեսզի ցանկացած պահի ճամփորդության ընթացքում կապի մեջ մնան իրենց մտերիմների հետ ամենամատչելի տարբերակով»,- նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հիշեցնենք, որ 9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում՝ Orange, Վրաստանում՝ Geocell/Magticom, ԱՄԷ-ում՝ du եւ ԱՄՆ-ում՝ T-Mobile օպերատորներին միանալիս: Հավելենք նաեւ, որ ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121# եւ հետեւելով սմարթֆոնի էկրանին հայտնվող հրահանգներին: