15:40 | 12.09.23 | Նորություններ | 1254

WhatsApp-ը կընդունի հաղորդագրություններ այլ մեսենջերներից

Համաձայն «Թվային ծառայությունների մասին» ԵՄ նոր օրենքի (Digital Services Act -DSA), WhatsApp-ը պատրաստվում է դառնալ միջանկյալ հարթակ:

Oրենքն ընդունվել է 2022 թվականի վերջին։ Դրա համաձայն, Apple-ը պետք է թույլ տա երրորդ կողմի հավելվածները տեղադրել iPhone-ում։ Բայց միայն Apple-ը, Google-ը եւ Microsoft-ը չէ՝ որպես շուկայի հիմնական խաղացողներ ենթակա նոր օրենքի պահանջներին, այլեւ Meta-ի WhatsApp-ը եւ Messenger-ը:

Նոր օրենքի համաձայն՝ WhatsApp-ը պետք է երրորդ կողմի ակնթարթային մեսենջերների աջակցությունն ավելացնի մինչեւ 2024 թվականի մարտը։ Սա պետք է կանխի շուկայի խոշոր խաղացողների անարդար պայմաններ պարտադրելը եւ կարեւոր թվային ծառայությունների հասանելիության ապահովումը։

Չաթի միջպլատֆորմային աջակցությունը թույլ կտա մարդկանց կապվել WhatsApp-ի օգտատերերի հետ մեկ այլ հավելվածից: Այն կաշխատի, նույնիսկ եթե ուղարկողը գրանցված չէ WhatsApp-ում: Օրինակ, եթե դուք ունեք միայն Signal եւ Telegram, կարող եք օգտագործել այս մեսենջերները՝ կապ հաստատելու մեկի հետ, ով ունի միայն WhatsApp: Ճիշտ է, տեխնիկական ասպեկտները դեռեւս պարզ չեն. մեծ հավանականությամբ, նման հաղորդակցությունը պաշտպանված չի լինի ծայրից ծայր ծածկագրմամբ։

Android-ի համար WhatsApp-ի բետա տարբերակում արդեն նկատվել է «Երրորդ կողմի զրույցներ» նոր բաժին: Այս բաժնում դեռ ոչինչ չկա. սա հավանաբար ինտերֆեյսի թեստ է, մինչդեռ ինքնին ինտեգրումը դեռ մշակման փուլում է: WhatsApp-ը դեռ վեց ամիս ունի, մինչեւ մեսենջերը պետք է համապատասխանի ԵՄ նոր պահանջներին: